Երևանի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Պետիկ Մանուկյանը և Արայիկ Էլոյանը հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանի ազգային թիմը մարտի 16-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Հավաքականը մարտի 20-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի, իսկ մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում» կհյուրընկալվի Վրաստանի ազգային թիմին: Երկու հանդիպումներն էլ կլինեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: