Logo

ԲԿՄԱ-ն հաղթանակ կորզեց «Նոայի» դեմ խաղում

21:02 / 04.08.2023Ֆուտբոլ
null

ԲԿՄԱ - «Նոա» հանդիպումով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի 32-րդ առաջնության երկրորդ տուրը։ Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում բանակայինները հաղթեցին նվազագույն հաշվով։ Հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց Գևորգ Տարախչյանը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

«Նոայի» կազմում նորամուտը նշեց օրեր առաջ «Փյունիկից» տեղափոխված սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը, որը խաղի վերջնամասում հեռացվեց խաղադաշտից։

Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում «Նոան» տանը նվազագույն հաշվով հաղթել էր Չարենցավանի «Վանին», իսկ ԲԿՄԱ-ն սեփական խաղադաշտում 1-2 հաշվով պարտվել էր գործող չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուին»։

Հայաստանի առաջնություն, երկրորդ տուր

ԲԿՄԱ - «Նոա»՝ 1-0

Գևորգ Տարախչյան, 90+2 (11մ)

Հեռացում՝ Ալեքսանդր Միլկովիչ, 90+1 («Նոա»)

Օգոստոսի 5

«Վան» - «Շիրակ»՝ 18։00 (Չարենցավանի քաղաքային մարզադաշտ)

Օգոստոսի 6

«Փյունիկ» - «Արարատ»՝ 19։00 (Աբովյանի քաղաքային մարզադաշտ)

Օգոստոսի 7

«Վեստ Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 18։00 («Ջունիոր սպորտ» մարզադաշտ)

«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»՝ 20։00 («Ուրարտու» մարզադաշտ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ