ԲԿՄԱ - «Նոա
Օգոստոսի 12, ժամը՝ 19:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
4 խաղ, որոնցից 2-ում հաղթել է «Նոան», 2-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 3-9
ԲԿՄԱ՝ 8-րդ տեղ (1 միավոր), «Նոա»՝ 10-րդ տեղ (0 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնության մեկնարկում «Շիրակին» նվազագույն հաշվով պարտվելուց հետո հաջորդ խաղում ԲԿՄԱ-ն առաջին միավորը վաստակեց՝ Չարենցավանում ոչ-ոքի (2-2) ավարտելով հանդիպումը «Վանի» հետ: Այդ խաղում Ժիրայր Շաղոյանը բացեց գոլերի հաշիվը ԲԿՄԱ-ում VBET ՀՊԼ-ում՝ դիպուկ իրացնելով 11մ հարվածը:
2. Առաջնության մեկնարկն առայժմ անհաջող է կազմը զգալիորեն փոփոխած «Նոայի» համար: Մեկնարկային խաղում թեև «Նոան» իրեն վատ չդրսևորեց՝ 3 անգամ գրավելով «Ալաշկերտի» դարպասը, սակայն դա բավարար չէր նույնիսկ մեկ միավոր վաստակելու համար: Ավելացված ժամանակում «Ալաշկերտը» 4-րդ գոլը խփեց ու կորզեց հաղթանակը:
«Լեռնային Արցախի» հետ մրցավեճում էլ կրկին խաղավերջում բաց թողած միակ գոլի պատճառով «Նոան» պարտվեց:

3. VBET ՀՊԼ-ում մրցակիցների առաջին դիմակայությունը տեղի է ունեցել անցյալ տարվա օգոստոսի 13-ին և ավարտվել է «Նոայի» հաղթանակով (2-1): «Նոայից» դուբլի հեղինակ էր դարձել Գեղամ Հարությունյանը, ԲԿՄԱ-ից աչքի էր ընկել Գրենիկ Պետրոսյանը: Ընդ որում, Հարությունյանի խփած 2-րդ գնդակը դարձել էր Բարձրագույն խմբում «Նոայի» մասնակցությամբ հանդիպումներում գրանցված 200-րդ գոլը:
4. ԲԿՄԱ-ին է միացել դարպասապահ Հենրի Ավագյանը, որը նախորդ առաջնության գարնանային հատվածում պաշտպանել էր «Նորավանքի» դարպասը: Հայաստանի գավաթակրի կազմում Ավագյանը մասնակցել է ԲԿՄԱ-ի և «Նոայի» հետ կայացած 2-ական խաղի:
5. Իսկ ահա ԲԿՄԱ-ի հարձակվող Արթուր Սերոբյանը փորձաշրջան է անցնում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մասնակից Մոսկվայի «Տորպեդոյում»: Թիմի կազմում անցկացրած ընկերական խաղում նա դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Դիմակայության լավագույն ռմբարկուները՝
«Նոա»՝ Գեղամ Հարությունյան, Մաքսիմ Մայրովիչ - 2-ական գոլ:


