Ֆուտբոլի Հայաստանի 32-րդ առաջնության երկրորդ տուրի առաջին խաղում ԲԿՄԱ-ն ընդունեց «Նոային» և հաղթեց նվազագույն հաշվով։
Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում կայացած հանդիպման հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Գևորգ Տարախչյանը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
«Նոայի» կազմում նորամուտը նշեց օրեր առաջ «Փյունիկից» տեղափոխված սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը, որը խաղի վերջնամասում հեռացվեց խաղադաշտից։
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել խաղին ու պատրաստել ֆոտոշարք։



