
տուր
01 Հունվար 1970 - 12:37
- - 

Բրիտանական հեղինակավոր Bleacher Report Football-ն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը գրավում է Դավիթ Յուրչենկոյի դարպասը։
Տեսանյութը մեխը, սակայն, ոչ թե գոլն է, այլ մինչև գոլը Սարկիսովի մրցակցի թույլ տված սխալը։ Ֆուտբոլիստը փորձել է տպավորիչ կերպով գնդակը հասցնել դարպասապահ Յուրչենկոյին, սակայն արդյունքում Սարկիսովը գնդակն ուղարկել է Յուրչենկոյի թիմի դարպասը։
«Երբ փորձում ես չափազանց խելացի երևալ՝ կատարելով կրնկով ետ փոխանցում»,- այսպես է մեկնաբանել տեսանյութը հեղինակավոր աղբյուրը։
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
