ՈՒԵՖԱ-ն կփոխի Չեմպիոնների լիգայի հեռարձակման մրցույթի գործընթացը, հաղորդում է Bloomberg-ը։
Հեռուստատեսային մի քանի շուկաներում ՉԼ հեռարձակման իրավունքի համար միաժամանակ կանցկացվեն մրցույթներ: Մինչև այժմ տարբեր շուկաներում մրցույթներն անցկացվում էին տարբեր ժամանակներում՝ կախված գործող պայմանագրերից։ ՈՒԵՖԱ-ն նաև քննարկում է երկարաժամկետ պայմանագրեր կնքելու հնարավորությունը։
ՈՒԵՖԱ-ում հույս ունեն, որ այս փոփոխությունները կբարձրացնեն մրցաշարի գրավչությունը Amazon-ի և Netflix-ի նման հսկաների համար։ Առաջիկա օրերին ՈՒԵՖԱ-ն նախատեսում է հայտարարել հեռարձակման նոր մրցույթների մասին, որոնք կմեկնարկեն 2027 թվականին։
Հայաստանում Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


