Ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլը Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածով ընդգրկվել է առաջին ծանր քաշային կարգի (մինչև 90,72 կգ) լավագույն 15 բռնցքամարտիկների ցանկում, որտեղ 14-րդ տեղում է։
Հունիսի 29-ին Փոլը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Խուլիո Սեզար Չավես-կրտսերին։
WBA-ի վարկանիշային աղյուսակում ընդգրկվելու շնորհիվ 28-ամյա Փոլը հետագայում կարող է հնարավորություն ստանալ մենամարտելու քաշային կարգի չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսի դեմ։ Նա քաշային կարգի առաջին համարն է։
Ջեյք Փոլը պրոֆեսիոնալ ռինգում 12 հաղթանակ է տարել (7-ը` նոկաուտով), կրել 1 պարտություն։