Logo

Բորիս Բեքերն աջակցել է Australian Open-ի հանդիպման մրցավարներին «ծախված» որակած Շապովալովին

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:57 / 25.01.2022Լուրեր
Բորիս Բեքեր

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 6-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ գերմանացի Բորիս Բեքերն անդրադարձել է Ռաֆայել Նադալի հետ Ավստրալիայի բաց առաջնության այսօրվա քառորդ եզրափակիչ խաղում մրցավարների հասցեին կանադացի Դենիս Շապովալովի արած սկանդալային հայտարարությանը։

Շապովալովը «ծախված» էր անվանել հանդիպման մրցավարներին, քանի որ, թենիսիստի կարծիքով, իսպանացին անհարկի ժամանակ էր ձգում, իսկ մրցապայքարն սպասարկող համապատասխան մարմինները չէին արձագանքում դրան։

«Եթե աշտարակի վրա աշխատող մրցավարը խստորեն հետևել է կանոններին, ապա Շապովալովը ճիշտ է։ Սերվերը որոշում է, թե որքան արագ է անհրաժեշտ վերադառնալ խաղին։ Նադալը պատրաստ չէր վերադառնալ 45 վայրկյանի ընթացքում։ Նրա կարգի մարզիկները, ինչպեսև Նովակ Ջոկովիչը և Ռոջեր Ֆեդերերը, վաստակել են որոշակի կարգավիճակի իրավունք։ Այնուհանդերձ, մրցակարգին պետք է հետևել»,- Բեքերի խոսքը մեջբերում է Eurosport-ը։

4 ժամ 10 րոպե տևած այդ մրցախաղում Նադալը, հաղթելով 6:3, 6:4, 4:6, 3:6, 6:3 հաշվով, անցավ կիսաեզրափակիչ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա