Logo

Գերմանական գրանդն առաջարկ է արել Լուիս Սուարեսին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:05 / 20.07.2022• ՍՊՈՐՏ
null

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է կարիերան շարունակել Դորտմունդի «Բորուսիայում», հայտնում է Sky Sports-ի գերմանական բաժինը:

Գերմանական ակումբի ղեկավարությունն արդեն առաջարկ է արել ուրուգվայցի 35-ամյա ֆուտբոլիստին, որը գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։

Դորտմունդի «Բորուսիան» ակտիվորեն նոր հարձակվող է փնտրում կոտդիվուարցի Սեբաստյեն Ալեի հիվանդության պատճառով։ Ավելի վաղ 28-ամյա հարձակվողի մոտ ամորձիների քաղցկեղ էր ախտորոշվել։

Նախորդ 2 մրցաշրջանում Լուիս Սուարեսը խաղում էր Մադրիդի «Ատլետիկոյում», որի հետ հարձակվողի պայմանագրի ժամկետն ավարտվել է հուլիսի 1-ին:

35-ամյա հարձակվողը կարիերայի ընթացքում պաշտպանել է նաև  ուրուգվայական «Նասյոնալի», հոլանդական Գրոնինգենի և «Այաքսի», անգլիական «Լիվերպուլի», իսպանական «Բարսելոնայի» գույները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ