Դորտմունդի «Բորուսիան» փոխարինող է գտել կոտդիվուարցի հարձակվող Սեբաստյեն Ալեին, որի մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել: Bild-ի տեղեկություններով, գերմանական ակումբ կտեղափոխվի 35-ամյա ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, որն ազատ գործակալի կարգավիճակ ունի:
Կողմերը բանակցություններ են վարել և նախնական համաձայնության եկել։ Գործարքի իրականացմանը կարող է խոչընդոտել միայն Կավանիի բարձր ֆինանսական պահանջները: Նախորդ ակումբներում ուրուգվայցին տարեկան ստանում էր ավելի քան տասը միլիոն եվրո։ Դորտմունդում ակնկալում են, որ Կավանին կհամաձայնի աշխատավարձի էական կրճատմանը:
Ուրուգվայի հավաքականի հարձակվողը 2020 թվականից խաղում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», որի հետ պայմանագրի ժամկետը սպառվել էր հուլիսի 1-ին:


