Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Նետոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում։ The Telegraph-ը հայտնում է, որ բրազիլացին մոտ է անգլիական «Բորնմութ» տեղափոխվելուն:
Պրեմիեր լիգա վերադարձած «Կեռասները» մոտ են Նետոյի տրանսֆերի հարցում «Բարսելոնայի» հետ համաձայնության գալուն։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ դարպասապահը ներառված չէ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի ծրագրերում:
33-ամյա Նետոն 2019 թվականի հուլիսից է խաղում «Բարսելոնայում»: