Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից օգոստոսի 13-ին ռինգ է դուրս եկել 3 մարզիկ, որոնք հաղթանակ են տարել, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
42 կգ քաշային կարգում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Էրիկ Ապերյանը, որն առավելության է հասել ռումինացի մրցակցի նկատմամբ: 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը, որն իր երկրորդ մենամարտն էր անցկացնում, այս անգամ պայքարից դուրս է թողել չեխ մրցակցին: Առավոտյան մրցահերթում էլ պայքարը հաղթանակով էր սկսել 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը՝ առավելության հասնելով ռումինացի մրցակցի նկատմամբ:
Օգոստոսի 12-ին էլ մրցաշարը հաղթանակով էր մեկնարկել 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը:
Էրիկ Ապերյանը՝ հաղթանակի մասին
Արթուր Մելքումյանը՝ օրվա հաղթանակների մասին
Եվրոպական ստուգատեսին Հայաստանը կներկայացնեն 15 տղա և 5 աղջիկ:
Տղաների հավաքականի կազմը՝
Վահրամ Դովլաթբեկյան (40 կգ), Էրիկ Ապերյան (42 կգ), Սարգիս Թառլոյան (44 կգ), Հայկ Հովսեփյան (46 կգ), Արսեն Դարբինյան (48 կգ), Տիգրան Հովսեփյան (50 կգ), Մարտին Սահակյան (52 կգ), Ալեքս Պետրոսյան (54 կգ), Ալեն Ստեփանյան (57 կգ), Արտյոմ Ստեփանյան (60 կգ), Գագիկ Խաչատուրյան (63 կգ), Սամվել Սիրամարգյան (66 կգ), Հրաչ Խաչատրյան (70 կգ), Հայկ Ղահրամանյան (75 կգ), Րաֆֆի Խաչատրյան (80 կգ):
Աղջիկների հավաքականի կազմը՝
Լիաննա Ժամհարյան (38 կգ), Անի Մխիթարյան (40 կգ), Համեստ Աֆրիկյան (42 կգ), Անահիտ Հարությունյան (44 կգ), Էլեն Պապյան (54 կգ):
Տեսանյութերը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա


