Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակով է մեկնարկել նաև 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը՝ առավելության հասնելով ռումինացի մրցակցի նկատմամբ, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Օգոստոսի 13-ին Հայաստանն ունի ևս 2 ներկայացուցիչ. երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգան 42 կգ քաշային Էրիկ Ապերյանն ու 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը, որը կանցկացնի իր երկրորդ մենամարտը:
Հիշեցնենք՝ մրցաշարը հաղթանակով էր մեկնարկել նաև 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը:
Եվրոպական ստուգատեսին Հայաստանը կներկայացնեն 15 տղա և 5 աղջիկ:
Տղաների հավաքականի կազմը՝
Վահրամ Դովլաթբեկյան (40 կգ), Էրիկ Ապերյան (42 կգ), Սարգիս Թառլոյան (44 կգ), Հայկ Հովսեփյան (46 կգ), Արսեն Դարբինյան (48 կգ), Տիգրան Հովսեփյան (50 կգ), Մարտին Սահակյան (52 կգ), Ալեքս Պետրոսյան (54 կգ), Ալեն Ստեփանյան (57 կգ), Արտյոմ Ստեփանյան (60 կգ), Գագիկ Խաչատուրյան (63 կգ), Սամվել Սիրամարգյան (66 կգ), Հրաչ Խաչատրյան (70 կգ), Հայկ Ղահրամանյան (75 կգ), Րաֆֆի Խաչատրյան (80 կգ):
Աղջիկների հավաքականի կազմը՝
Լիաննա Ժամհարյան (38 կգ), Անի Մխիթարյան (40 կգ), Համեստ Աֆրիկյան (42 կգ), Անահիտ Հարությունյան (44 կգ), Էլեն Պապյան (54 կգ):


