Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեալ» – «Աթլետիկո» առաջին խաղի (2:1) հաղթական գոլի հեղինակ Բրահիմ Դիասը գոլը տոնելիս դիմել է մրցակցի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, գրում է Marca-ն:
Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստը նայել է արգենտինացու կողմը և բղավել.
«Դե հիմա խոսիր, հիմա խոսիր»:
Խաղից առաջ Սիմեոնեն կասկած էր հայտնել, որ Բրահիմը մեկնարկային կազմում կլինի:
Թիմերի պատասխան խաղը կկայանա մարտի 12-ին: