Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանն ավարտեց ելույթները Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
57 կգ քաշային կարգի սփոփիչ գոտեմարտում Խնձրցյանը 12-15 հաշվով պարտվեց Իվայլո Տիսովին:
Բուլղարացին բրոնզե մեդալի համար կպայքարի ադրբեջանցու հետ:
Եվրոպայի առաջնության վճռորոշ գոտեմարտերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


