Տիտեն հրապարակել է Բրազիլիայի հավաքականի հայտացուցակն ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջիկա խաղերի համար:
Բրազիլիայի հավաքականը հանդիպումներ կանցկացնի Էկվադորի (հունվարի 28) և Պարագվայի (փետրվարի 1) ընտրանիների հետ:
Դարպասապահներ՝ Ալիսոն («Լիվերպուլ»), Էդերսոն («Մանչեսթեր Սիթի»), Վևերթոն («Պալմեյրաս»):
Պաշտպաններ՝ Դանի Ալվես («Բարսելոնա»), Էմերսոն («Տոտենհեմ»), Ալեքս Սանդրո («Յուվենտուս»), Ալեքս Տելես («Մանչեսթեր Յունայթեդ»), Էդեր Միլիտաո («Ռեալ Մադրիդ»), Մարկինյոս (ՊՍԺ), Գաբրիել («Արսենալ»), Տիագու Սիլվա («Չելսի»)։
Կիսապաշտպաններ՝ Կազեմիրո («Ռեալ Մադրիդ»), Ֆաբինյո («Լիվերպուլ»), Ֆրեդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ժերսոն («Մարսել»), Ֆիլիպե Կոուտինյո («Ասթոն Վիլա»), Բրունո Գիմարաեշ, Լուկաս Պակետա (երկուսն էլ՝ «Լիոն»)։
Հարձակվողներ՝ Ռաֆինյա («Լիդս»), Անտոնի («Այաքս»), Էվերտոն Ռիբեյրո («Ֆլամենգո»), Գաբրիել Ժեզուշ («Մանչեսթեր Սիթի»), Մաթեուս Կունյա («Ատլետիկո Մադրիդ»), Գաբրիել Բարբոսա («Ֆլամենգո»), Ռոդրիգո, Վինիսիուս Ժունիոր (երկուսն էլ՝ «Ռեալ Մադրիդ»):
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականն արդեն ապահովել է իր տեղն ԱԱ-2022-ի հիմնական մրցաշարում: