Բրազիլացի վինգեր Վագներ Գոնսալվեշն 9 ամիս անց վերադարձել է Երևանի «Փյունիկ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
28-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանն անցկացրել է հայկական ակումբում և դարձել Fastex Պրեմիեր լիգայի հաղթող: Գոնսալվեշը «Փյունիկից» տեղափոխվել էր Թբիլիսիի «Դինամո»:
Բրազիլացին «Փյունիկ» վերադարձից հետո մասնակցել է «Ուրալի» և «Էլիտ Ֆալկոնսի» դեմ ընկերական խաղերին:


