Բրազիլիան ներկայացնող բոլոր 4 ակումբները՝ «Պալմեյրասը», «Բոտաֆոգոն», «Ֆլամենգոն» ու «Ֆլումինենսեն» դուրս են եկել աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ:
Ընդ որում՝ թիմերից մեկը հաստատ կհայտնվի քառորդ եզրափակիչում, քանի որ 1/8 եզրափակիչում «Պալմեյրասն» ու «Բոտաֆոգոն» մրցելու են միմյանց դեմ:
«Ֆլումինենսեն» քառորդ եզրափակիչի ուղեգրի համար պայքարում կհանդիպի Միլանի «Ինտերին», իսկ «Ֆլամենգոն» կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ:
Արգենտինան փլեյ-օֆֆում ներկայացուցիչ չունի. մրցաշարին մասնակցող «Ռիվեր Փլեյթն» ու «Բոկա Խունիորսը» չեն հաղթահարել խմբային փուլի արգելքը:


