Logo

Բրազիլական ակումբը 22 մլն եվրոյով ձեռք է բերել «Աթլետիկոյի» վինգերին

12:50 / 30.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Աթլետիկոյի» բրազիլացի կիսապաշտպան Սամուել Լինոն վերադարձել է հայրենիք՝ միանալով «Ֆլամենգոյին», հայտնում է բրազիլական ակումբի մամուլի ծառայությունը:

Տրանսֆերն արժեցել է 22 միլիոն եվրո: «Ֆլամենգոն» ու 25-ամյա ֆուտբոլիստը կնքել են 4,5 տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2030 թվականի հունվարի 1-ին:

Սամուել Լինոն նոր թիմում հանդես կգա «16» համարի մարզաշապիկով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ