Իսպանիայի ու Բրազիլիայի հավաքականները գոլային հրավառությամբ զարդարեցին խաղային օրը: Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում կայացած ընկերական հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով:
Առաջին խաղակեսում իսպանացիները ստացել էին 2 գոլի առավելություն: Բրազիլացիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, սակայն 87-րդ րոպեին «Ֆուրիա Ռոխան» խփեց նաև երրորդ գոլը: Դուբլի հեղինակ դարձավ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին, որը երկու անգամ դիպուկ գտնվեց 11-մետրանոցից: Այնուամենայնիվ, Բրազիլիայի հավաքականը կարողացավ խուսափել պարտությունից վերջին վայրկյաններին: Ավելացված 7-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով խաղի վերջակետը դրեց Լոնդոնի «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան:
Բրազիլիայի հավաքականի կազմում երկրորդ խաղում անընդմեջ գոլ խփեց Էնդրիկը, որը փոխարինման դուրս եկավ ընդմիջմանը և աչքի ընկավ 5 րոպե անց: 17-ամյա հարձակվողը հաղթական գոլի հեղինակ էր դարձել Անգլիայի հավաքականի հետ օրեր առաջ կայացած ընկերական խաղում:
Ընկերական հանդիպում
Իսպանիա – Բրազիլիա՝ 3-3 (տեսանյութ)
Ռոդրի, 12 (11մ), 87 (11մ), Դանի Օլմո, 36 – Ռոդրիգո, 40, Էնդրիկ, 50, Լուկաս Պակետա, 90+7 (11մ)
Պորտուգալիան պարտվեց, Գերմանիայի ու Ֆրանսիայի հաղթանակները, Անգլիան ու Բելգիան ոչ-ոքի խաղացին


