Բրազիլիայի հավաքականը Տոկիոյում ընկերական հանդիպում անցկացրեց Ճապոնիայի հավաքականի հետ և պարտվեց 2-3 հաշվով:
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առաջին կեսից հետո հաղթում էր 2-0 հաշվով: «Սելեսաոյի» գոլերը խփեցին Պաուլո Էնրիկեն ու Գաբրիել Մարտինելին: Ճապոնացիներից դարպասի գրավմամբ աչքի ընկան Տակումի Մինամինոն, Կեյտո Նակամուրան ու Այասե Ուեդան:
Օրեր առաջ ընկերական խաղում բրազիլացիները հաղթել էին Հարավային Կորեայի հավաքականին:


