Logo

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայից կապվել են Գվարդիոլայի հետ

00:04 / 09.11.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարող է գլխավորել Բրազիլիայի ազգային հավաքականը։

The Athletic-ի տեղեկություններով` Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայից (CBF) մի քանի անգամ կապվել են մասնագետի հետ և քննարկել հնարավոր գործակցությունը: Կատալոնացի մասնագետը դեռ վերջնական որոշում չի կայացրել։

Անգլիական գրանդի հետ Գվարդիոլայի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: 53-ամյա մասնագետը «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից: Նրա գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» դարձել է Անգլիայի 6-ակի չեմպիոն և նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:

Աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիայի ազգային թիմն այս տարվա սկզբից մարզում է Դորիվալ Ժունիորը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա