Բրազիլիայի հավաքականի հարձակվող Էնդրիկը դարձել է ազգային թիմերի մասնակցությամբ խաղերում Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:
Բրազիլական «Պալմեյրասի» ֆուտբոլիստն ընկերական խաղում Անգլիայի ազգային հավաքականի դարպասը գրավել է 17 տարեկան 246 օրականում (1-0): Սա Էնդրիկի առաջին գոլն է Բրազիլիայի հավաքականում:
Հիշեցնենք, որ Էնդրիկն ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: