Logo

Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա ԱՊԼ-ում

20:54 / 27.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Լիդսը» ձեռք է բերել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։

Transfermarkt-ի տվյալներով` Պրեմիեր լիգայի նորեկը Պերիի տեղափոխության համար վճարել է 16 միլիոն եվրո։

Լուկաս Պերին «Լիոնում» հանդես էր գալիս 2024թ. հուլիսից, 49 խաղից 15-ում դարպասն անառիկ է պահել։ 26-ամյա դարպասապահը 2023թ. սեպտեմբերից հրավիրվում է Բրազիլիայի ազգային հավաքական, սակայն դեռ նորամուտը չի նշել «Պենտակամպիոնների» կազմում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ