Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ Ռաֆինյան ու Լուկաս Պակետան պատասխանել են Իռլանդիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինին, որն աշխարհի հնգակի չեմպիոններին քննադատել էր գոլերը պարելով տոնելու համար:
«Դա խնդիրն է այն մարդկանց, որոնք չեն հասկանում այդ ամենը: Պատաստվում ենք շարունակել նույն կերպ»,- կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյայի խոսքը մեջբերում է Globo-ն:
«Դրա մեջ անարգանք չկա մրցակցի նկատմամբ: Պարզապես, ցույց ենք տալիս մեր ուրախությունը: Եթե նրան դուր չի գալիս, ոչինչ չեմ կարող անել»,- հավելել է Լոնդոնի «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան:
Հիշեցնենք, որ Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Բրազիլիան 4-1 հաշվով առավելության էր հասել Հարավային Կորեայի հավաքականի նկատմամբ ու դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ դեկտեմբերի 9-ին կմրցի Խորվաթիայի թիմի հետ:


