Logo

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը կտեղափոխվի «Յուվենտուս»

13:44 / 13.06.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը Թուրինի «Յուվենտուսի» հետ փոխհամաձայնության է եկել պայմանագրի կետերի շուրջ, հաղորդում է Tuttosport-ը։

Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճած «Ասթոն Վիլան» հայտնվել է մի իրավիճակում, երբ ստիպված է ֆուտբոլիստների վաճառել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները չխախտելու համար։

Ամենայն հավանականությամբ, Բրազիլիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերում կներառվեն նաև «Յուվենտուսի» ֆուտբոլիստներ Սեմյուել Իլինգ-Ջունիորն ու Ուեսթոն Մաքենին։ Ակումբների միջև բանակցությունները վերջնական փուլում են։

Դուգլաս Լուիսը 4 տարվա պայմանագիր կկնքի իտալական ակումբի հետ և կստանա տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ։ Բրազիլացին 2019 թվականից է խաղում «Ասթոն Վիլայում»։ Անգլիայի ավարտված առաջնությունում Լուիսը մասնակցել է 35 խաղի, դարձել 9 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 70 միլիոն եվրո է գնահատում կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ