Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Դուգլաս Լուիսն անգլիական «Ասթոն Վիլայից» տեղափոխվեց իտալական «Յուվենտուս», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Թուրինյան ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 50 միլիոն եվրո: Լուիսի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը:
Հիշեցնենք, որ բրազիլացին 2019 թվականի հուլիսից էր խաղում բիրմինգհեմյան թիմում, մասնակցել է 204 խաղի, դարձել 22 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ:


