Logo

Բրազիլիայի հավաքականը չհաղթեց ԱՄՆ-ում

10:02 / 13.06.2024Ֆուտբոլ
null

Բրազիլիայի հավաքականը վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել Ամերիկայի գավաթի խաղարկությունից առաջ:

Աշխարհի 5-ակի չեմպիոնները ԱՄՆ-ում մրցել են տանտերերի հետ: Գրանցվել է 1-1 հաշիվը:

Բրազիլիայի հավաքականի կազմում հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն, իսկ ամերիկացիների պատասխան գոլն 9 րոպե անց տուգանային հարվածով խփել է իտալական «Միլանի» կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը:

Բրազիլիայի հավաքականն Ամերիկայի գավաթի խաղարկությունում պայքարը կսկսի հունիսի 25-ին և առաջին տուրում կմրցի Կոստա Ռիկայի հետ: ԱՄՆ-ի հավաքականը ևս մրցաշարի մասնակիցների թվում է:

Ընկերական խաղ

ԱՄՆ - Բրազիլիա՝ 1-1

Կրիստիան Պուլիշիչ, 26 - Ռոդրիգո, 17

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ