Բրազիլիայի հավաքականը, Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում 4-1 հաշվով հաղթելով Հարավային Կորեայի թիմին, 236 գոլով դարձել է Մունդիալների պատմության ամենաարդյունավետ թիմը, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:
Այդ խաղից առաջ բրազիլացիներն ու գերմանացիները 232-ական գոլով կիսում էին առաջատարությունը:
Քառորդ եզրափակիչում բրազիլացիները դեկտեմբերի 9-ին կհանդիպեն աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականին, որն ավելի վաղ կայացած խաղում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Ճապոնիային:


