Logo

Բրազիլիայից` Հայաստան. «Ուրարտուն» ևս մեկ նորեկ ունի

20:29 / 19.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Ուրարտուն» պայմանագիր է կնքել բրազիլացի վինգեր Բրունո Միշելի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

25-ամյա ֆուտբոլիստը 2024թ. ապրիլից հանդես էր գալիս Բրազիլիայի երրորդ լիգան ներկայացնող «Ֆիգեյրենսեում»։ Նախկինում նա խաղացել է նաև բրազիլական այլ ակումբներում` «Սանտու Անդրեում», «Սան Բեռնարդուում», «Գուարինում», «Աթլետիկո Մինեյրոյում»։

Բրունոն «Կորինտիանսի» մանկապատանեկան դպրոցի սան է։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին «Ուրարտուն» պայմանագիր է կնքել նաև ռուս կիսապաշտպան Մաքսիմ Պալիենկոյի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա