Logo

Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ վատացել է մի քանի երկրպագուի ինքնազգացողությունը (ֆոտո)

10:52 / 05.02.2023ՍՊՈՐՏ
null

Տհաճ միջադեպեր են գրանցվել Բրազիլիայի առաջնության «Իպատինգա» - «Ատլետիկո Մինեյրո» խաղում, հայտնում է Globo-ն:

Բարձր ջերմաստիճանի պատճառով երեք երկրպագուի ինքնազգացողություն վատացել է մարզադաշտում: Առաջին խաղակեսում բժիշկները փրկել են 56-ամյա տղամարդու կյանքը. նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել:

Առաջին խաղակեսի ընդմիջմանը վատացել է 21-ամյա երկրպագուհու ինքնազգացողությունը. նա արևահարում է ստացել, նաև ակտիվացել է ասթման: Նրան թթվածնային դիմակ են դրել և տեղափոխել հիվանդանոց: Հետագայում իրեն վատ է զգացել 20-ամյա ևս մեկ երկրպագուհի:

Սոցիալական ցանցերում երկրպագուները բողոքել են, որ Իպատինգայի մարզադաշտում հեղուկ գնելու խնդիր է եղել: Այդ օրը ջերմաստիճանը հասել է 28°C-ի և չի նահանջել նույնիսկ գիշերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ