Բրազիլիայում Esporte Clube Vila Maria Helena ֆուտբոլային ակումբի պատանեկան թիմի ավտոբուսը 10 մետրանոց կամրջից ընկել է գետի կիրճը, հայտնում է The Sun-ը:
Զոհվել է չորս ուղևոր, հոսպիտալացվել 29-ը: Մահացածներից երեքը 14-17 տարեկան պատանիներ են:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել վարորդի սխալի պատճառով Մինաշ Ժեյրաս եւ Ռիո դե Ժանեյրոյի նահանգների սահմանին:
Թիմը վերադառնում էր մրցաշարից, որում հաղթել էր:


