Հոլիվուդյան աստղ Բրեդլի Կուպերը Գոհաբանության օրն անցկացրել է իր նախկին կնոջ՝ սուպերմոդել Իրինա Շեյքի հետ. hաղորդում է Page Six-ը:
Զույգը բաժանվել է 2019 թվականին, ունեն դուստր:
Աղբյուրը պարբերականին հայտնել է, որ 35-ամյա մոդելին տեսել են Նյու Յորքի կենտրոնում գտնվող նախկին ամուսնու տանը, որտեղ նա հանգստանում էր իր 4-ամյա դստեր՝ Լեյայի հետ:
Աղբյուրները նշում են, որ Շեյքը չի գիշերել, բայց հաջորդ օրը վերադարձել է Կուպերի տուն՝ վերցնելու դստերը: Երկու օր անց ընտանիքին կրկին տեսել են միասին: Այսպիսով, Կուպերն ու Շեյքը միասին են անցկացրել ամերիկյան Գոհաբանության տոնը: