«Յուվենտուսի» պաշտպան Գլեյսոն Բրեմերն առաջիկա ժամերին կվիրահատվի, հայտնում է թուրինյան գրանդի պաշտոնական կայքը։
Բրազիլացի ֆուտբոլիստը ձախ մենիսկի վնասվածք ունի. կկատարվի աթրոսկոպիկ վիրահատական միջամտություն։
28-ամյա պաշտպանը վերջերս էր ապաքինվել ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածքից, որի պատճառով բացակայում էր գրեթե 1 տարի` բաց թողնելով 45 հանդիպում։
Իտալիայի Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


