Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Բրենթֆորդը» 3-1 հաշվով տնային հաղթանակ տարավ փոխչեմպիոն «Լիվերպուլի» նկատմամբ:
19-րդ րոպեին «Բրենթֆորդը» բացեց հաշիվը. ինքնագոլի հեղինակ դարձավ «Լիվերպուլի» ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն: 42-րդ րոպեին տանտերի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Յոհան Վիսան:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հաշիվը կրճատեց հյուրերի անգլիացի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը: 84-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց կամերունցի հարձակվող Բրիան Մբեյոմոն՝ 3-1:
17 խաղից հետո գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 28 միավորով 6-րդն է, «Բրենթֆորդը» անցկացրել է 18 հանդիպում ու 26 միավորով 7-րդ տեղում է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր
«Բրենթֆորդ» - «Լիվերպուլ»՝ 3-1
Իբրահիմա Կոնատե, 19 (ինքնագոլ), Յոհան Վիսա, 42, Բրիան Մբեյոմո, 84 - Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, 50


