Logo

«Բրենթֆորդը» ձեռք բերեց «Լիվերպուլի» դարպասապահին

19:51 / 03.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Բրենթֆորդը» ձեռք է բերել «Լիվերպուլի» դարպասապահ Քուիվին Կելեհերին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր։ Համաձայնագրում հատուկ կետ կլինի` նախատեսված ժամկետը մեկ տարով երկարաձգելու համար։

Transfermarkt-ի տվյալներով` «Բրենթֆորդն» իռլանդացի դարպասապահի տրանսֆերային իրավունքը գնել է 14,25 միլիոն եվրոյով։

26-ամյա Կելեհերը «Լիվերպուլի» համակարգում էր 2015թ. հուլիսից։ Նա թիմում 67 խաղից 24-ում դարպասն անառիկ է պահել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ