Logo

«Բրեստն» արտագնա հաղթանակ տարավ և բարձրացավ երկրորդ տեղ

17:10 / 31.03.2024Ֆուտբոլ
null

«Բրեստը» Ֆրանսիայի Լիգա 1-ի 27-րդ տուրում հյուրընկալվեց «Լորյանին» և հաղթեց 1-0 հաշվով: Խաղի միակ գոլը 86-րդ րոպեին խփեց փոխարինման դուրս եկած ֆրանսիացի կիսապաշտպան Ռոմեին Դել Կաստիլյոն:

«Բրեստն» այս հաղթանակից հետո 50 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ շրջանցելով «Մոնակոյին», որը 49 միավոր ունի: «Բրեստն» առաջատար և գործող չեմպիոն ՊՍԺ-ին զիջում է 9 միավոր: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Լորյանը» 26 միավորով 15-րդն է:

Ֆրանսիայի Լիգա 1, 27-րդ տուր

«Լորյան» - «Բրեստ»՝ 0-1 (տեսանյութ)

Ռոմեին Դե Կաստիլյո, 86

Հեռացում՝ Բիլալ Բրահիմի, 90+6 («Բրեստ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ