«Բրեստը» Ֆրանսիայի Լիգա 1-ի 28-րդ տուրում ընդունեց «Մեցին» և հաղթեց 4-3 հաշվով: Էրիկ Ռոյի գլխավորած թիմը մինչև 74-րդ րոպեն հաղթում էր 4-1 հաշվով:
«Բրեստն» այս հաղթանակից հետո 53 միավորով մնաց երկրորդ տեղում, 10 միավոր է զիջում առաջատար և գործող չեմպիոն ՊՍԺ-ին: «Մեցը» 23 միավորով նախավերջին՝ 17-րդ տեղում է:
Ֆրանսիայի Լիգա 1, 28-րդ տուր
«Բրեստ» - «Մեց»՝ 4-3 (տեսանյութ)
Բրենդան Չարդոնե, 12, Կամորի Դումբիա, 31, Սթիվ Մունյե, 38, Մարտին Սատրիանո, 60 - Իսմայել Տրաորե, 6, Գեորգես Միկաուտաձե, 74, 80


