Logo

BRICS խաղեր. Հայ ուշուիստները երեք բրոնզե մեդալ են նվաճել

00:19 / 17.06.2024Այլ մարզաձևեր
null

Ռուսաստանի Կազան քաղաքում ընթացող BRICS մարզական խաղերում հայ ուշուիստները երեք բրոնզե մեդալ են նվաճել։

Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Ժիրայր Պետրոսյանը (52 կգ), Արսեն Բաղրյանը (60 կգ) և Դավիթ Վարդանյանը (65 կգ)։

Հայաստանը մարզական խաղերում նվաճել է արդեն 1 ոսկե և 6 բրոնզե մեդալ։ Ավելի վաղ Սուրեն Հարությունյանը (կարատե, 67 կգ) դարձել է ոսկե, իսկ Գոռ Ներսիսյանը (կարատե, 84 կգ), սամբիստներ Արսեն Խանջյանը (98 կգ) և Արթուր Մանուկյանը (64 կգ)` բրոնզե մեդալակիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ