Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթանակով սկսեց պայքարը Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարում:
Աշխարհի 43-րդ ռակետն առաջին շրջանում երեք սեթում կամային հաղթանակի հասավ 46-րդ ռակետ, սլովակ Ռեբեկա Շրամկովայի նկատմամբ` 1-6, 6-2, 6-2 հաշվով: Մրցախաղը տևեց 1 ժամ 43 րոպե:
22-ամյա Ավանեսյանը 1/16 եզրափակիչում կմրցի իսպանուհի, աշխարհի 12-րդ ռակետ Պաուլա Բադոսայի դեմ: