Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը դուրս մնաց Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարից։
22-ամյա թենիսիստուհին մրցաշարի երրորդ փուլում 4-6, 6-1, 4-6 հաշվով պարտվեց Օնս Ժաբերին (Թունիս, 42-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 1 ժամ 52 րոպե։
Հիշեցնենք, որ 43-րդ ռակետ Ավանեսյանը Ավստրալիայում անցկացվող մրցաշարում երկու հաղթանակ էր տարել և պայքարից դուրս թողել Ռեբեկա Շրամկովային (Սլովակիա, 46-րդ ռակետ) ու Պաուլա Բադոսային (Իսպանիա, 12-րդ ռակետ)։


