Logo

Բրիսբեն. Սաբալենկան եզրափակիչում է

11:23 / 10.01.2026Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս է եկել Բրիսբենի WTA-500 կարգի մրցաշարի եզրափակիչ։

Բելառուս թենիսիստուհին մրցաշարի կիսաեզրափակիչում 6-3, 6-4 հաշվով հաղթել է Կարոլինա Մուխովային (Չեխիա, 20-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 30 րոպե։

27-ամյա Սաբալենկան մրցաշարում ոչ մի սեթ չի պարտվել։ Նա եզրափակիչում կմրցի Մարտա Կոստյուկի (Ուկրաինա, 26-րդ ռակետ) դեմ։

Վճռորոշ մրցախաղը կկայանա հունվարի 11-ին, մեկնարկը` ժամը 10:00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ