Logo

Բրիսբեն. Սաբալենկան հաղթեց 17-ամյա Անդրեևային ու դուրս եկավ եզրափակիչ

14:47 / 04.01.2025Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս է եկել Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարի եզրափակիչ։

Ավստրալիայում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակիչում բելառուս թենիսիստուհին 6-3, 6-2 հաշվով պարտության է մատնել 17-ամյա Միրա Անդրեևային (Ռուսաստան, 16-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 31 րոպե։

Սաբալենկան տիտղոսը վիճարկելու է մեկ այլ ռուս թենիսիստուհի Պալինա Կուդերմետովայի (107-րդ ռակետ) հետ։ Եզրափակիչը կայանալու է հունվարի 5-ին` Երևանի ժամանակով 8:00-ից սկսած։

Հիշեցնենք` Բրիսբենի մրցաշարին մասնակցում էր նաև Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (43-րդ ռակետ), որը Ռեբեկա Շրամկովային (Սլովակիա, 46-րդ ռակետ) ու Պաուլա Բադոսային (Իսպանիա, 12-րդ ռակետ) հաղթելուց հետո երրորդ փուլում պարտվեց Օնս Ժաբերին (Թունիս, 42-րդ ռակետ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա