Բրիտանացի բռնցքամարտիկ Ջեյք Պոլարդն առաջին հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։
Լոնդոնում կայացած մենամարտում 31-ամյա Պոլարդը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է բռնցքամարտում նորամուտը նշող Լուիս Սմիթսոնին:
Դա բրիտանացու 50-րդ մենամարտն էր կարիերայում, մինչև այդ նա կրել էր 49 անընդմեջ պարտություն։
Պոլարդը կարիերան սկսել է 2018 թվականին ու անցկացրած մենամարտներից 4-ում պարտվել նոկաուտով: