Բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերելու հայտի համար բանակցություններ է վարում ամերիկյան JP Morgan Chase և Goldman Sachs բանկերի հետ, հայտնում է TIMES-ը։
Գլեյզերների ընտանիքը, որին պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդը», ցանկանում է վաճառել ակումբը 6-8 միլիարդ ֆունտ ստերլինգով:
Գործարքը կարող է պահանջել, որ Ռեթքլիֆը զգալի ներդրում կատարի: Նրա կարողությունը գնահատվում է 11 միլիարդ ֆունտ ստերլինգ։ Ուոլ Սթրիթի բանկերը պատրաստ են ստանձնել ակումբի պարտքային պարտավորությունները, որոնք գերազանցում են 500 միլիոն ֆունտ ստերլինգը (605,8 միլիոն դոլար)։
Ջիմ Ռեթքլիֆը միակն է, որը հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերելու մտադրության մասին։


