Բրիտանական Հերն Բեյ քաղաքում (Քենթ կոմսություն) բանվորները ոչնչացրել են փողոցային նկարիչ Բենքսիի (Banksy) որմնանկարը, հայտնում է New York Post-ը։
Instagram-ում անանուն նկարիչը հաստատել է, որ հենց ինքն էր նկարել նկարը։ Շենքը վաղուց դատարկ էր և նախատեսված էր քանդելու համար։ Դրա տեղում նոր շենք կկառուցվի։
«Բարի լույս» որմնանկարը` արված պատուհանի վրա, պատկերում էր մի տղայի, որը բացում էր վարագույրը:
Կապալառու ընկերության ներկայացուցիչն ասել է, որ նկարի հեղինակն անհայտ էր շինարարներին, և իրենք ցավում են կատարվածի համար։


