Logo

Բռնցքամարտի ԱԱ. Բաչկովի, Հովհաննիսյանի և Մաշակարյանի հաղթական մեկնարկը

23:41 / 05.12.2025Բռնցքամարտ
null

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ մեկնարկեց հաղթանակով:

67 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովը և Արմեն Մաշակարյանը դուրս եկան 1/8 եզրափակիչ: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Բաչկովը քենիացի Վիսման Միվատեի դեմ 1/16 եզրափակիչի մենամարտի 2-րդ ռաունդում հաղթեց տեխնիկական նոկաուտով: Մաշակարյանի մրցակիցը քաշի խնդրի պատճառով իրավունք չստացավ ռինգ դուրս գալու, հաղթանակը շնորհվեց Հայաստանի ներկայացուցչին:

80 կգ քաշային կարգում էլ Արտուշ Հովհաննիսյանը մեկնարկում հաղթեց կամերունցի Նգոնա Բրանդոնեին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ