Logo

Բռնցքամարտ. ԵԱ. Հայաստանի հավաքականից պայքարը շարունակում է 1 մարզիկ

Հեղինակ
Հայկազ Մկրտչյան
00:00 / 24.10.2017ՍՊՈՐՏ
BRNCQ - Բռնցքամարտ. ԵԱ. Հայաստանի հավաքականից պայքարը շարունակում է 1 մարզիկ

Անթալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 69 կգ քաշային Տոնի Գալստյանը դուրս մնաց հետագա պայքարից, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Երկու հաղթանակներից հետո մեր մարզիկը դուրս էր եկել քառորդ եզրափակիչ փուլ, և այսօր հաղթանակի դեպքում կապահովեր առնվազն բրոնզե մեդալ:

Բուլղարիան ներկայացնող Պավել Միխայլուկի հետ մենամարտում, չնայած ունենալով բացահայտ առավելություն, այնուամենայնիվ, մրցավարներն անհասկանալիորեն հաղթանակը շնորհեցին բելառուսցի մարզիկին:
Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն 49 կգ քաշային Էրիկ Թոխյանը, ով վաղը հաղթելու դեպքում կապահովի բրոնզե մեդալը և հնարավարություն կունենա պայքարել եզրափակչի համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ