Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Բազեյանը (60կգ), Հովհաննես Բաչկովը (67կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ) դարձել են բրոնզե մեդալակիր։
Կիսաեզրափակիչում Բազեյանը պարտվել է գործող Օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր Աբդումալիկ Խալոկովին (Ուզբեկստան, 0-5), Բաչկովը` ռուս Եվգենի Կոլին (2-5), Հովհաննիսյանը` նոկաուտով Ալեքսեյ Ալֆյորովին (Բելառուս)։
Բաչկովը 5-րդ բրոնզե մեդալն է նվաճել աշխարհի առաջնություններում, իսկ Բազեյանը և Հովհաննիսյանն առաջին անգամ են կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։
Կիսաեզրափակիչում դեկտեմբերի 11-ին կմենամարտեն նաև Ռուդոլֆ Գարբոյանը (51կգ) և Դավիթ Չալոյանը (+92կգ)։ Նրանց մենամարտերը կկայանան երեկոյան մրցահերթում, որը կմեկնարկի ժամը 21:00-ին։


