ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Նարեկ Հովհաննիսյանը (63,5կգ) մեկնարկեց հաղթանակով։
Հայ բռնցքամարտիկը 1/16 եզրափակիչում 4-1 հաշվով առավելության հասավ հնդիկ մրցակցի դեմ մենամարտում։
Երեկոյան մրցահերթում, որը կմեկնարկի ժամը 21:00-ին, ռինգ դուրս կգան նաև Ժիրայր Սարգսյանը (57կգ) և Արարատ Հարությունյանը (71կգ)։


